ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այսօր՝ փետրվարի 𝟏𝟏-ին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 𝟑𝟕 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 𝟒 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Նշենք, որ փետրվարի 𝟏-𝟏𝟏-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմինը դիտարկել է մայրաքաղաքի 𝟏𝟐 վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 𝟑𝟕𝟑 տրանսպորտային միջոց, կազմել 𝟑𝟓 վարչական արձանագրություն։ Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10