2022 թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կասեցվել էին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կշռման անշարժ հենակետի աշխատանքները։
Հայտնում ենք, որ ս․թ հոկտեմբերի 20-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սիսիանի կշռման անշարժ հենակետում վերսկսում է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10