ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) մասնագետների կողմից 2024 թվականի նոյեմբերի 25-ին իրականացվել էր հրդեհատեխնիկական հետազոտություն Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Սեդրակ Գրիգորյան փողոց 45 հասցեում շահագործվող դիզելային վառելիքի վաճառքի կետում:
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել էին հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք էին ստեղծում մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի նոյեմբերի 29-ի որոշմամբ դիզելային վառելիքի կետի շահագործումը դադարեցվել էր և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում օբյեկտը կապարակնքվել էր ՝ մինչև հայտնաբերված խախտումների ամբողջական վերացումը։
Դադարեցման որոշումից և կապարակնքումից հետո դիզելային վառելիքի վաճառքի կետն ապամոնտաժվել է՝ օբյեկտը շահագործող տնտեսավարողի սեփական նախաձեռնությամբ։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10