2025 թ. հունիսի 3-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
Խորհրդակցության օրակարգում էին Տեսչական մարմնի ղեկավարի կողմից ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու վերահսկողական գործունեության արդյունքները։
ՏՄ ղեկավարին զեկուցվեց կատարված ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և վերահսկողական այլ գործառույթների արդյունքները։
Առանձնահատուկ ուշադրության արժանացան բենզա-գազալցակայաններում և նավթամթերքի պահեստարաններում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները, որոնց հիման վրա Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ՝ վերահսկողությունը էլ ավելի խստացնելու ուղղությամբ։
Քննարկվեցին նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին, համայնքային և պետական հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ իրականացվող լայնածավալ վերահսկողական աշխատանքները։ Քննարկման կարևոր ուղղություններից էր տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության մակարդակի բարձրացման հնարավորությունները։
Ներկայացվեց պետական և սուբվենցիոն ծրագրերով տարբեր համայնքներում ընթացող շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողության արդյունքները։ Արձանագրված խախտումների հիման վրա տրվեց հանձնարարական՝ ապահովել վերահսկողական միջոցառումների պարբերականություն և շարունակականություն՝ նպաստելով շինարարական որակի բարձրացմանը։
Դիտարկվեցին նաև հետևյալ խնդիրներն ու հարցերը։ Մասնավորապես՝ տեխզննման կայանների, գազաբալոնների վկայագրման կայանների, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նկատմամբ իրականացված և առաջիկայում նախատեսվելիք խստացված վերահսկողության շարունակականության հարցը։
Խորհրդակցության ավարտին Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից տրվեցին մի շարք նոր հանձնարարականներ՝ ուղղված վերահսկողական գործառույթների խստացմանը՝ բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման նպատակով։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10