✔️Սրտանց շնորհավորում եմ բոլորիս ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կազմավորման յոթամյակի կապակցությամբ։
Այս տարիների ընթացքում մենք անցել ենք բարդ, սակայն կարևոր ճանապարհ՝ հաղթահարելով մեր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներ։
✔️Անվիճելի է, որ երկրի համար առանցքային ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության իրականացումն առանց բարդությունների, խոչընդոտների չի կարող լինել, և մեզանից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է դա: Եվ այդ դժվարությունները հաղթահարելը մեծ ջանքեր, նվիրում, համառություն են պահանջում՝ նպաստելով վերահսկողության բոլոր ոլորտներում դրական առաջխաղացում գրանցելուն, ձեռքբերումներ ունենալուն: Այս ճանապարհին պակաս կարևոր չէ նաև Տեսչական մարմնի՝ որպես պետական կառույցի և քաղաքացու, տնտեսավարողի կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը:
✔️Որպես Տեսչական մարմնի ղեկավար իմ գլխավոր նպատակը եղել է և մնում է ձևավորել այնպիսի մշակույթ, որ Տեսչական մարմինը ընկալվի որպես գործընկեր, որի առաջնահերթ նպատակն է ցանկացած բացասական և ապօրինի երևույթի նախապես կանխումը, քաղաքացիների, տնտեսավարողների հետ իրազեկման և կանխարգելիչ լայնածավալ աշխատանքների իրականացումը, և այդ ամենից հետո միայն՝ որպես վերահսկողություն իրականացնող մարմին։
✔️Սիրելի՛ գործընկերներ, մեր առջև դեռ բազմաթիվ կարևոր անելիքներ կան և վստահ եմ, որ նույն եռանդով, պատասխանատվության բարձր զգացումով և նվիրումով շարունակելու ենք առաջ շարժվել։ Վերահսկողության բոլոր ոլորտներում օրինականություն և անվտանգություն հաստատելը կախված է հենց մեր համատեղ ջանքերից ու պրոֆեսիոնալ աշխատանքի շարունակականությունից։
✔️Կրկին շնորհավորում եմ բոլորիս ՔՏՀԱ տեսչական մարմնի կազմավորման յոթամյակի կապակցությամբ և խորին շնորհակալություն հայտնում ձեզ՝ ամենօրյա պատասխանատու ու նվիրված աշխատանքի համար։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10