2025 թ. հունիսի 9-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության պետ Արեգ Հարությունյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետարանում անցկացրել են քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության ընթացքում բնակիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնք վերաբերել են հողային ֆոնդի կառավարմանը, գեոդեզիական աշխատանքներին և հողօգտագործման գործընթացին։ Բոլոր հարցերը պատշաճ կերպով գրանցվել և գույքագրվել են, իսկ քաղաքացիներին տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն և անհրաժեշտ տեղեկատվություն՝ բարձրացված խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10