ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները 2025թ․ հուլիսի 30-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում՝ առանց համապատասխան տաքսի ծառայության լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների նկատմամբ։
Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկման արդյունքում հայտաբերել են 4 տրանսպորտային միջոց, որոնք առանց համապատասխան տաքսի ծառայության լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ են իրականացրել։ Հայտնաբերված 4 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Հիշեցնենք, որ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետի՝ «Ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով»։ Խոսքը վերաբերվում է առանց տաքսի կահավորման թեթև մարդատար ավտոմոբիլներին, իսկ եթե օգտվում են և կահավորված են որպես մարդատար տաքսի ավտոմոբիլ (առկա է տաքսի տարբերանշան), ապա նրանք ևս ենթակա են լիցենզավորման։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10