Հուլիսի 31-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության, իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի, Կոտայքի տարածքային բաժնի մասնագետների հետ Կոտայքի մարզի Բջնի համայնքի «Դեպի Ճամբար» մանկական ճամբարում հանգստացող երեխաների համար հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, հրդեհների կանխարգելման և դրանց տարածման ռիսկերը նվազեցնելու վերաբերյալ իրազեկող և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել։
Միջոցառման նպատակը երեխաներին հրդեհային անվտանգությանն առնչվող անհրաժեշտ գիտելիքներով զինված ու տեղեկացված լինելուն նպաստելն է։
Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները ճամբարներում հանգստացող 7-16 տարեկան երեխաներին առարկայական օրինակներով իրազեկեցին անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման աղբյուրների, հրդեհները կանխարգելելու, հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, հրդեհի դեպքում կատարվելիք անհրաժեշտ գործողությունների, տարհանման ձևերի ու միջոցների, հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման եղանակների վերաբերյալ։
Տեսչական մարմնի մասնագետների օգնությամբ ճամբարական երեխաները սովորեցին կրակմարիչի օգտագորման ձևերը և տեղում՝ հենց երեխաների մասնակցությամբ, հրդեհ մեկուսացնելու գործնական միջոցառում իրականացվեց ։
Ճամբարական երեխաները անվտանգության կանոնների պահպանման և թեմայի շուրջ իրենց հուզող և հետաքրքրող հարցերն ուղղեցին ՔՏՀԱՏՄ աշխատակիցներին և ստացան ուսանելի ու սպառիչ պատասխաններ։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10