ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է.

17-10-2019

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ միջպետական ավտոբուսային ուղետոմսերի վաճառքի գործընթացի նկատմամբ կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում միջպետական ուղետոմսերի ապօրինի վաճառքով զբաղվում են 130-ից ավելի կազմակերպություններ և անհատներ:

Տեսչական մարմինը նախազգուշացնող ծանուցումներ է ուղարկել վերոնշյալ կազմակերպություններին և անհատներին, հորդորելով՝ դադարեցնել միջպետական ուղետոմսերի ապօրինի վաճառքը կամ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի՝ կնքել համապատասխան պայմանագրեր «Հայ ավտոկայարան» ՓԲ ընկերության հետ, այլապես, Տեսչական մարմնի կողմից ապօրինի գործունեություն ծավալողների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության խիստ միջոցներ:

Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմնը քաղաքացիներին կոչ է անում, հնարավոր բոլոր անախորժ և անցանկալի իրավիճակներից խուսափելու համար, ուղետոմսեր գնել միայն տոմսավորումն իրականացնող ավտոկայարաններից, ավտոկայաններից և/կամ այն կազմակերպությունների տոմսարկղերից, որոնք ունեն պայմանագրեր «Հայ ավտոկայարան» ՓԲ ընկերության հետ: