ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՔՏՀԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ, ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ․

19-12-2019

 «Հողերի օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և ՀՀ Վարչապետի կողմից համաձայնեցված գրաֆիկի համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից 2019 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել ՀՀ Սյունիքի մարզի 2, Կոտայքի մարզի 6, Լոռու մարզի 3, Արագածոտնի մարզի 4 և Արարատի մարզի 6 համայնքներում։
 Ընդհանուր առմամբ 5 մարզերի 21 համայնքներում կատարված ստուգումների արդյունքում հայտանբերվել և արձանագրվել է 339 խախտման դեպք, որից 34-ը (10%)` Սյունիքի, 97-ը (28.6%) Կոտայքի, 39-ը (11.5%) Լոռու, 80-ը (23.6%) Արագածոտնի և 89-ը (26.3%) Արարատի մարզերում։ Հիմնական դեպքերը կապված են հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների խախտումների հետ (ընդհանուր քանակի 72%):

 

Հայտնաբերվել են՝

  • Հողամասի նպատակային նշանակության խախտման ընդհանուր թվով 166 դեպք, որից 14-ը Սյունիքի, 53-ը Կոտայքի, 18-ը Լոռու, 19-ը Արագածոտնի և 62-ը Արարատի մարզում։
  • Հողամասի գործառնական նշանակության խախտման ընդհանուր թվով 79 դեպք, որից 7-ը Սյունիքի, 22-ը Կոտայքի, 5-ը Լոռու, 37-ը Արագածոտնի և 8-ը Արարատի մարզում։
  • Օտարման կարգի խախտման ընդհանուր թվով 36 դեպք, որից 6-ը Սյունիքի, 11-ը Կոտայքի, 19-ը Արարատի մարզում։
  • Առանց  ճարտարապետահատակագծային առաջադրանքների օտարման ընդհանուր թվով 44 դեպք, որից 7-ը Սյունիքի, 7-ը Կոտայքի, 15-ը Լոռու, 15-ը Արագածոտնի մարզում։
  • Տրամադրման կարգի խախտման ընդհանուր թվով 12 դեպք, որից 4-ը Կոտայքի, 1-ը Լոռու, 7-ը Արագածոտնի մարզում։
  • Գեոդեզիական կետի խախտման ընդհանուր թվով 2 դեպք, 2-ն էլ  Արագածոտնի մարզում։

graf2

 Ստուգումների արդյունքում կազմվել է 21 ակտ: Համաձայն  «Հողերի օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի Տեսչական մարմնի կողմից՝ բացահայտված խախտումները վերացնելու և պատասխանատու պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով միջնորդություններ են ներկայացվել ՀՀ համապատասխան մարզպետներին:
 Ընդհանուր առմամբ նշանակվել է 7450000 դրամի չափով տուգանք, որից  650000 դրամը` Սյունիքի, 2250000 դրամը` Կոտայքի, 1150000 դրամը  Լոռու, 1750000 դրամը`  Արագածոտնի և 1650000 դրամը` Արարատի մարզերում։
 Միաժամանակ նշենք,որ Տեսչական մարմնի կողմից կազմված ակտերում արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել է համապատասխան իրավասու մարմիններին: