ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ․

23-12-2019

 ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի հանձնարարությամբ՝  2019 թ․-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին,  Շիրակի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից  ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացվել Գյումրու ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև կատարվել է մարզի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների գույքագրում։ 

 Գովազդային վահանակների գույքագրման ընթացքում հայտնաբերվել են ապօրինի տեղադրված 15 գովազդային վահանակներ, որոնց գովազդատուներին գրավոր ծանուցվել  են ապօրինի տեղադրված գովազդային վահանակների  օրինականացման կամ դրանց ապամոնտաժման վերաբերյալ։

 Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություների մոտ հայտնաբերված խախտումների համար կիրառվել են օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ, կազմվել են թվով 14 արձանագրություններ։

 Գյումրու ներքաղաքային ուղևորափոխադրումներ սպասարկող «Նյու Սիթի Տրանս» ՍՊ ընկերությունների նկատմամբ կազմվել է 7 արձանագրություն  առանց ճանապարհային թերթիկի, կազմակերպության տվյալներով ցուցանակի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։

 Ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ սպասարկող «Մանթաշի հովիտ», «Արդ-Պրոգրես», «Մուշ-Արմեն», «Ռոբերտ Տրանս», «Տրանս Ակնթարթ» և «Լիլիթ Մարիամ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կազմվել են թվով 6 արձանագրություններ՝ առանց կազմակերպության տվյալներով ցուցանակի և ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։

 Միջմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող «Հրաչյա և Տիգրան» ՍՊ ընկերությունների նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ առանց ճանապարհային թերթիկի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար:

 Հայտնաբերված խախտումների վերաբերյալ 14 կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության միջոցներ։

 Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից Շիրակի մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործունեությամբ նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։