ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ․

15-01-2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունների և «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության կողմից ստացված գրության հիման վրա խախտումներ են հայտնաբերել միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մոտ։  

ՀՀ կառավարության 27.12.2007թ. թիվ 1587 որոշմամբ սահմանվում է ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը։  Վերոնշյալ որոշման մեջ ուղևորափոխադրող սուբյեկտների համար որպես սկզբնակետեր սահմանված են ավտոկայաններն ու ավտոկայարանները։ Մասնավորապես՝ հայտնաբերվել է, որ ուղևորափոխադրում իրականացնող մի շարք կազմակերպությունների  և «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության միջև չի կնքվել սպասարկման համապատասխան պայմանագրեր Այդպիսով խախտվել են Լիազոր մարմնի կողմից երթուղու համար սահմանված սկզբնակետերը, իսկ «Ավտոմոբիլային տրանսորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի դ/ ենթակետի համաձայն՝ երթուղու վերջնակետի և/կամ սկզբնակետի խախտումները հիմք են հանդիսանում տվյալ սուբյեկտին երթուղու սպասարկման իրավունքից զրկելու համար։ 

Ելնելով վերոգրյալից, Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչությունը նախազգուշական բնույթի գրություններ է ուղարկել թվով 26  միջպետական ուղևորափոխադրողների՝ առաջարկելով 10-օրյա ժամկետում սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքել միջպետական փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագրեր, հակառակ դեպքում  համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի տվյալ ընկերության նկատմամբ կկիրառվի օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության միջոցներ։