ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ.

05-02-2020

2020 թվականի փետրվարի 4-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցում էր Տեսչական մարմնի ղեկավարի տեղեկալ Աշոտ Շահբազյանը, Երևանի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության, գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության բաժանմունքի պետ Արտավազդ Եսայանը, քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության քաղաքաշինության վերահսկողության բաժնի պետ Արտաշես Սարգսյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալներ Արմեն Ղուլարյանը, Ռաֆայել Ավետիսյանը, կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը:

Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին քաղաքաշինության ոլորտին վերաբերող մի շարք մասնագիտական հարցեր, մասնավորապես՝ շենքերի նախագծման փուլում ինժեներական նախագծերի անհրաժեշտության, շինարարական կազմակերպությունների կողմից աշխատանքների իրականացման ընթացքում կամ դրա ավարտից հետո շինհրապարակներում, չնախատեսված վայրերում շինարարական աղբի կուտակման համար տույժ-տուգանքների կիրառման գործող մեխանիզմների ու դրանց վերահսկողության, շինարարական կազմակերպությունների աշխատողների համապատասխան արտահագուստ կրելու վերաբերյալ հարցեր:

Քննարկվեց նաև «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-Ի N 82 հրամանում և այլ հրամաններում փոփոխություն կատարելու անհրաժեշտության, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության բնագավառի աշխատանքները կարգավորելուն ուղղված այլ հարցեր: