ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․

05-02-2020

Փետրվարի 4-ին տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների միջև աշխանքային հերթական հանդիպում-խորհրդակցությունը, որին մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետ Հայկ Մարտիրոսյանը, վարչության պետի տեղակալ Սամվել Պողոսյանը, Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը, նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի բաժնի պետ Արման Կարապետյանը, «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության ներկայացուցիչներ և այլոք։

Խորհրդակցության ընթացքում ներկաները քննարկել են օրակարգային մի շարք խնդիրներ՝ կապված տաքսամոտորային փոխադրումների ոլորտի կանոնակարգման հարցի վերաբերյալ, ինչպես նաև խոսել են տրանսպորտի ոլորտում լիցենզավորման նոր կարգի և պայմանների,  միասնական երթուղային ցանցի ներդրման, ժամկետների կարգավորման մասին։ Արդյունքում արձանագրվել է, որ 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ մարզերից մեկում գործարկվելու է միասնական երթուղային նոր ցանցը։

Օրակարգի մյուս հարցի՝ երթուղիների սպասարկման ժամկետների երկարաձգման և շուրջ 180 համայնքների երթուղիների չսպասարկման հարցի քննարկման ընթացքում արձանագրվել է, որ միասնական երթուղային նոր ցանցի ներդրումը լուծելու է նաև այդ համայնքներից շատերում երթուղիների սպասարկման խնդիրը։ Մյուս՝ երթուղիների սպասարկման ժամկետների երկարաձգման հարցի քննարկման արդյունքում որոշվել է, որ այն տրանպորտային միջոցները, որոնց դեպքում սահմանված կարգով լրացել է մեքենաների շահագործման թույլտվության 15 տարին, պետք է դուրս բերվեն և փոխարինվեն նոր տրանսպորտային միջոցներով և Տեսչական մարմինը պետք է սահմանի խիստ վերահսկողություն փոխարինման այդ գործընթացի նկատմամբ։

Հանդիպմանը քննարկվել է նաև ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար տրանսպորտային միջոցների շահագործումը արգելող կամ կանոնակարգող օրենսդրական փոփոխությունների, նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նոր գործիքակազմի կիրառման, ինչպես նաև ծանրաքաշ մեքենաների  կշռման գործընթացի, վերասարքավորումների նկատմամբ  օնլայն վերահսկողություն սահմանելու վերաբերյալ մի շարք հարցեր։ 

Հանդիպման ընթացքում երկու կառույցների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն պարբերաբար հանդիպելու և ունեցած տեղեկատվությամբ փոխանակվելու շուրջ, ինչը կնպաստի ոլորտի բարելավմանը և վերահսկողություն իրականացնելու աշխատանքների իրականացմանը։