ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17-03-2020

Հարգելի՛ քաղաքացիներ,

Կորոնավիրուսային հիվանդության համաճարակի տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակում ժամակավորապես սահմանափակվում են այցելությունները ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:

✅Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 12) 317 776 , (+374 12) 317 879 հեռախոսահամարներին:

✅ Նամակները կարող եք ուղարկել info@utfsib.gov.am կամ utfsib@utfsib.gov.am էլ. հասցեներին:

✅Կարող եք գրել մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/utfsib/։

✅Տեսչական մարմնին առնչվող բոլոր նորություններին կարող եք ծանոթանալ ՔՏՀԱՏՄ պաշտոնական կայքում՝ www.utfsib.am։

Մեր աշխատանքային թիմը պատրաստ է արագ արձագանքել Ձեզ հուզող բոլոր հարցերին ու խնդիրներին։

Հավելենք, որ Տեսչական մարմնի աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Առողջ եղե՛ք և պահպանեք հանգստություն։