ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՄԱՍԻՍ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

20-03-2020

Սույն թվականի մարտի 19-ին Facebook սոցիալական ցանցի օգտատեր Վիկա Բերբերյանը հրապարակում էր կատարել այն մասին, որ Մասիս-Երևան ավտոբուսը երթևեկում է գերբեռնված՝ նշելով, որ 50-ից 60 մարդ գտնվում է տվյալ ավտոբուսում, այն դեպքում, երբ անգամ հուղարկավորության և հոգեհանգստի ժամանակ պաշտոնապես արգելվել է 20 հոգուց ավել մարդկանց նույն վայրում գտնվելը։ 

Հրապարակումից հետո ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը աշխատանքային քննարկում են ունեցել: Իսկ արդեն մարտի 20–ին ժամը 8։00-ից սկսած համատեղ ուժերով տվյալ երթուղու ողջ երկայնքով իրականացվել են վերահսկողական միջոցառումներ, ինչպես նաև երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուներին գերատեսչությունների կողմից տրվել է պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի արտակարգ դրության ժամանակահատվածում բացառվի երթուղու գերբեռնվածությունը։ 

Հավելենք, որ Տեսչական մարմնի և ՃՈ կողմից առավոտից սկսված վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: