ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ․

20, Մայիսի 2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները՝ հիմք ընդունելով ՀՀ Պարետի N 74 որոշումը, շարունակում են վերահսկողական աշխատանքներ  իրականացնել  տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ՝ որոշ դեպքերում ոստիկանության հետ համատեղ: 

Տրանսպորտային անվտանգության մասնագետներն այս ընթացքում շրջայց են կատարել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության տարածքում, միաժամանակ հանդիպումներ են ունեցել էլեկտրոնային տաքսի ծառայություն մատուցող՝ GG taxi և YandexTaxi  ընկերությունների ղեկավար կազմի հետ։ Հանդիպման ընթացքում Տեսչական մարմնի և նշված ընկերությունների ներկայացուցիչները պայմանավորվել են խստագույնս պահպանել Պարետի կողմից տրված անվտանգության պահպանման ցուցումները և համատեղ ուժերով էլ ավելի արդյունավետ, անվտանգ իրականացնել վերահսկողական աշխատանքները։

Նշենք, որ այս ընթացքում Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել են մի շարք խախտումներ, տեղում կատարվել են իրազեկման աշխատանքներ և տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։

Հավելենք, որ  վերահսկողական գործառույթները կրելու են ամենօրյա շարունակական բնույթ։