ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ և ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՔՏՀԱՏՄ-Ն ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԻ և ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ

29, Հուլիսի 2020

ՀՀ պարետի N 110 որոշման համաձայն՝ հուլիսի 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են ուժեղացված և լայնածավալ հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում՝ ինչպես շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ ՃՈ կողմից տեղակայված ժամանակավոր հսկիչ կետերում։

Վարչական շրջաններում տեսչական մարմնի կողմից կատարած վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են միայն սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր։

Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հայտնաբերված այլ թերությունների վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տեղում իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ։

Հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունն ապահովվելու, խախտումները բացառելու կամ նվազագույնին հասցնելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։