ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՔՏՀԱՏՄ-Ն ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

24, Սեպտեմբերի 2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները սեպտեմբերի 22-23-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Կապան քաղաք մուտք գործող ճանապարհահատվածում ուժեղացված վերահսկողություն են իրականացրել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների բեռնվածության նկատմամբ։

Վերահսկողական աշխատանքներն իրականացվել են թվով 16 տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող  թվով 7 տրանսպորտային միջոց։

Իրավախախտում թույլ տված վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150․3-րդ հոդվածի։

Վերահսկողությանը զուգահեռ տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից վարորդների շրջանում իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ։