ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Armenian Russian English
 Մենյու

ՔՏՀԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ և ՆԵՐՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

13, Հունվարի 2021

Հունվարի 13-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 

Հանդիպման ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ,  տրանսպորտի անվտանգության ոլորտը համակարգող Արտուշ Գրիգորյանը ներկայացրեց խնդրի առնչությամբ ընդահանուր իրավիճակը, ընդգծեց, որ տրանսպորտի անվտանգության աշխատակիցների մշտադիտարկումների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացված ահազանգերի  արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզը սպասարկող ընկերությունների կողմից հունվարի 1-ից  ապօրինի կերպով՝ առանց Լիազոր մարմնի կողմից համապատասխան որոշման,  բարձրացվել են մի շարք երթուղիների փոխադրավարձերը՝ առաջացնելով երթուղիներից օգտվող քաղաքացիների դժգոհությունը։

Ընկերությունների պատասխանատուները ներկայացրեցին իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմնավորումները փոխադրվարձի սակագնի բարձրացման առնչությամբ։ Ընդգծեցին նաև, որ դիմել են լիազոր մարնին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությանը,  և ներկայացրել իրենց հիմնավորումներ՝ վերանայելու  նշված երթուղիներում մրցույթի պայմանները։

Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ սույն խնդրի վերաբերյալ կազմակերպություններին ուղարկվել է գրավոր նախագուշացում և տրվել է 5 օրյա ժամկետ՝  խախտումը վերացնելու համար։ Բանավոր կերպով ևս մեկ անգամ հայտնեց, որ մինչև մրցութային հանձնաժողովի համապատասխան որոշումը՝ փոխադրավարձը բարձրացնելու կամ  նույնությամբ թողնելու վերաբերյալ,  ընկերությունները պարտավոր են երթուղիները սպասարկել մրցույթի պայմաններով սահմանված սակագներով։ Փոխադրավարձի ինքնակամ բարձրացումը կարող է հիմք հանդիսանալ երթուղու սպասարկման իրավունքից զրկման։

Հավելենք, որ բանավոր և գրավոր նախազգուշացումներից հետո, եթե ընկերությունների ներկայացուցիչները շարունակեն իրականացնել ուղևորափոխադրում՝ խախտելով մրցույթի արդյունքներով սահմանված պայմանները, Տեսչական մարմինը տրված ժամկետը  լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով կիրառելու է պատասխանատվության խիստ միջոցներ։  

Տեսչական մարմինը սկսել է  լայնածավալ մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում՝  նմանատիպ  բնույթի խախտումները բացառելու նպատակով։