ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բացահայտված իրավախախտումները և կիրառված պատասխանատվության միջոցների վիճակագրություն

17, Փետրվարի 2021

2020  թվականի ընթացքում  Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում 

Տրանսպորտային անվտանգության բնագավառում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 307 արձանագրություն։ Կայացվել է 318 որոշում, որից 257-ը՝ վարչական տույժ նշանակելու մասին, 61-ը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի կարճման մասին: 12 վարչական ակտ բողոքարկվել է  վերադասության կարգով, 33-ը՝ դատական:

Էներգետիկայի և էներգասպառման բնագավառի խախտումների վերաբերյալ կազմվել է 18 արձանագրություն, կայացվել 20 որոշում վարչական տույժ նշանակելու մասին, 3 որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը  կարճելու մասին է եղել։ 2 վարչական ակտ բողոքարկվել է վերադասության կարգով, 1-ը՝ դատական:

Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 400 արձանագրություն։ Կայացվել է 413 որոշում, որից 389-ը՝ վարչական տույժ նշանակելու մասին, 15-ը կարճման, 4-ը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի գործունեությունը դադարեցնելու մասին, 5-ը՝ փորձագետի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին։ 11 վարչական ակտ բողոքարկվել է վերադասության, 24-ը՝ դատական կարգով:

Քաղաքաշինության բնագավառում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 226 արձանագրություն: 214 որոշում վարչական տույժ նշանակելու մասին է եղել, 1-ը՝ կասեցման։ 7 վարչական ակտ բողոքարկվել է վերադասության կարգով, նույնքան էլ դատական կարգով։

2020 թ․ ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում կիրառված տույժերի արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 44․200․885 ՀՀ դրամ։