ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Աշխատանքային քննարկում քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ

26, Փետրվարի 2021

Փետրվարի 26-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ քաղաքաշինության բնագավառում տարեկան պլանային ստուգումների պատշաճ իրականացման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են ստուգման ժամանակ արձանագրությունների կազմմանը, քաղաքաշինության բնագավառում կատարվող իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններում պահանջվող անհրաժեշտ կետերը ճշգրիտ լրացնելուն, վարչարարությունը սահմանված  ժամկետներում իրականացնելու ՀՀ օրենսդրական պահանջների կատարմանը վերաբերող հարցեր։  

Քննարկման  առարկա են դարձել նաև քաղաքաշինության բնագավառին առնչվող իրավական ակտերում և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին   վերաբերող մի շարք հարցեր։