ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կայացավ ԱՊՀ անդամ պետությունների էներգետիկ հսկողության պետական մարմինների համագործակցության համակարգման հանձնաժողովի 18-րդ նիստը

01, Ապրիլի 2021

Այսօր՝ ապրիլի 1-ին, ԱՊՀ անդամ պետությունների էներգետիկ հսկողության պետական մարմինների համագործակցության համակարգման աշխատանքների կատարման շրջանակներում անցկացվեց  հանձնաժողովի 18-րդ հեռավար նիստը, որին մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը և էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետ Բագրատ Մուրադյանը։

Հեռավար նիստի ընթացքում քննարկվեց 2019-2021 թթ․-ին ԱՊՀ անդամ պետությունների էներգետիկ հսկողություն իրականացնող պետական մարմինների համագործակցության աշխատանքների  ընթացքը և 2022-2024 թթ․ հանձնաժողովի աշխատանքային ծրագրի նախագիծը։ Առանձին քննարկվեց նաև ԱՊՀ անդամ պետությունների էլեկտրակայանների հիդրոտեխնիկական շինությունների շահագործման անվտանգության ոլորտում պետական հսկողության և  վերահսկողության իրականացման մի շարք մեխանիզմներ։

Նիստի ավարտին հանձնաժողովի անդամների կողմից որոշվեց հաջորդ՝ 19-րդ նիստի անցկացման վայրը, որը տեղի է ունենալու 2021 թ․ սեպտեմբեր ամսին  Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։