ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՔՏՀԱՏՄ-ն ներկայացնում է շմոլ գազով թունավորման դեպքերի վիճակագրությունը՝ ըստ տարեթվերի և ամիսների

02, Ապրիլի 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, ջեռուցման սեզոնով պայմանավորված՝ ներկայացնում է 2019 թ․ հոկտեմբեր ամսից մինչև 2020թ․ մարտ և 2020 թ․  հոկտեմբերից մինչև 2021թ․ մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ նաև մահվան ելքերով դեպքերի համեմատական վիճակագրությունը։  

Համաձայն Տեսչական մարմնի կողմից ստացված արդյունքների վիճակագրության 2020-2021 թթ․-ին արձանագրվել է  և՛ թունավորման դեպքերի, և՛ մահվան ելքերի թվաքանակի նվազում։

Արձանագրված դեպքերի և մահվան ելքով պատահարների վիճակագրության գրաֆիկական պատկերը՝ ստորև։ 

Տեսչական մարմինը ներտնային գազասպառման համակարգում գազի անվտանգության կանոնների պահպանման, դժբախտ պատահարների կանխման նպատակով քաղաքացիներին կրկին  զգուշացնում է դրսևորել զգոնություն և գազով գործող կենցաղային սարքավորումների շահագործման ժամանակ խստորեն պահպանել գազի անվտանգության կանոնները։