ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Աշխատանքային քննարկում ՔՏՀԱՏՄ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

19, Ապրիլի 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՏՄ ղեկավարի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ 

Հանդիպմանը քննարկվեց քաղաքաշինության, հրդեհային անվտանգության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների կազմակերպման ու իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում իրականացված ստուգումների ընթացքը, արձանագրված  թերությունները և ստուգման ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները։

Օրակարգում էին նաև ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերին, քաղաքաշինության բնագավառում քաղաքացիների դիմում-բողոքներին և դրանց հիման վրա ստուգումների կազմակերպմանը, վերապատրաստումներին,  տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ իրազեկման տարեկան ծրագրով նախատեսված  հանդիպումներին վերաբերող մի շարք հարցեր։