ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

2021 թվականի 1-ին եռամսյակում հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացված ստուգումների և վերստուգումների վիճակագրություն

16, Հուլիսի 2021

2021 թվականի 1-ին եռամսյակում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում  տարեկան ծրագրով 93 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 103 արտադրական նշանակության օբյեկտներում նախատեսված ստուգումներից ավարտվել են 78-ը (82 օբյեկտ), ևս 1 ստուգում իրականացվել է հանրությունից ստացված դիմում-բողոքի հիման վրա։ Իրականացված վերստուգումները 74-ն են։ 

Նշված ժամանակահատվածում կատարած ստուգումներն  ու  վերստուգումներն ըստ  վարչական տարածքների  բաշխվածության հետևյալն են․  Երևան՝ 21 ստուգում  և 13 վերստուգում, Արագածոտնի մարզ՝ 6 ստւգում և 3 վերստուգում, Արարատի մարզ՝ 10 ստուգում և 2 վերստուգում, Արմավիրի մարզ ՝ 10 ստուգում և 13 վերստուգում, Լոռու մարզ՝  5 ստուգում և  4 վերստուգում, Կոտայքի  մարզ՝ 14 ստուգում և  13 վերստուգում, Շիրակի մարզ՝  2 ստուգում և  8 վերստուգում, Վայոց ձորի մարզ՝ 3 ստուգում և  2 վերստուգում, Տավուշի մարզ՝ 6-ական ստուգում և  վերստուգում։ Սյունիքի մարզում միայն 4 վերստուգում է իրականացվել։ 

Ստուգումների արդյունքում արձանագրվել է 398 խախտում, որոնք ըստ մարզերի ունեն հետևյալ գրաֆիկական արտացոլումը․

Ընդհանուր նշանակության պահեստների և բազաների տնտեսավարող սուբյեկտների 5 օբյեկտներում բացահայտվել է 39 խախտում:   

200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի 23 օբյեկտներում բացահայտվել է 96 խախտում:  

200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 24 օբյեկտներում բացահայտվել է 104 խախտում:   

Մինչև 200 մ2 մակերեսով արտադրական կազմակերպությունների 2 օբյեկտներում բացահայտվել է 4 խախտում: 

Բենզալցակայանների 7 օբյեկտներում բացահայտվել է 7 խախտում: 

Գազալցավորման կայանների 20 օբյեկտներում բացահայտվել է 140 խախտում: 

Կառավարման հիմնարկների համար տնտեսավարող սուբյեկտների 2 օբյեկտներում բացահայտվել է 6 խախտում:    

Առաջին եռամսյակում իրականացված ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 64 կարգադրագիր, 18 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։ 

Իրականացվել է 74 վերստուգում, որոնց արդյունքում խախտումների քանակը նվազել է 61,8%-ով։ Վերստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է 31 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։ 

Տեսչական մարմնի կողմից հաշվառվել և վերլուծվել է ՀՀ-ում 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արձանագրված 941 հրդեհի դեպք։  Տեղի ունեցած հրդեհներից զոհվել է 4, վնասվածքներ  ստացել՝ 18 մարդ։

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 26 հրդեհատեխնիկական հետազոտություն։ Ուսումնասիրվել և տրամադրվել է 154 եզրակացություն՝  նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանելիության վերաբերյալ: 

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 176 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 48-ը ՝Երևանում: