ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՔՏՀԱՏՄ-ի կողմից 2021 թվականի 1-ին եռամսյակում էներգետիկայի և էներգասպառման բնագավառում իրականացված վերահսկողական միջոցառումների վիճակագրություն

19, Հուլիսի 2021

Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում 2021 թվականի  առաջին եռամսյակում իրականացվել է 14 ստուգում և 21 վերստուգում։

14 ստուգումից 3-ը՝ կատարվել է  Երևանում, 3-ը՝ Գեղարքունիքում, 2-ը՝ Արագածոտնում, 3-ը՝ Սյունիքում, 1-ը՝ Արմավիրում և 2-ը՝ Շիրակում։

21 վերստուգումից 6-ը՝ կատարվել է Կոտայքում, 1-ը՝ Արագածոտնում, 1-ը՝ Տավուշում, 2-ը՝ Արարատում, 4-ը՝ Արմավիրում և 7-ը՝ Շիրակում։

Ստուգումների արդյունքում արձանագրվել է 174 խախտում, որից 26-ը՝ Երևանում, 27-ը՝ Գեղարքունիքում, 49-ը՝ Արագածոտնում, 42-ը՝ Սյունիքում, 20-ը՝ Արմավիրում և 10-ը՝ Շիրակում։

14 տնտեսավարող սուբյեկտներում կամ դրանց մասնաճյուղերում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարված ստուգումների արդյունքում գրանցվել է 62 խախտում։ 

Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրամադրվել են պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը նախանշող 19 կարգադրագիր։

Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում 2021 թվականի 1-ին եռամսյակում 19 տնտեսավարող սուբյեկտների 21 օբյեկտներում  արված վերստուգումներից պարզվել է, որ արձանագրված 90 խախտումից վերացվել  է 67-ը։ 

Ստուգումների արդյունքում տրվել է թերությունների բացակայության վերաբերյալ 14 տեղեկանք, որից 7-ը՝ Շիրակի մարզում, 4-ը՝ Կոտայքի և մեկական՝ Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերում։

Տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում կատարվել է  323 տեխնիկական ստուգում, որից 140–ը՝  էլեկտրաէներգետիկական և 183-ը՝  գազամատակարարման համակարգերում։

Տրվել է  273 գործարկման եզրակացություն, իսկ 50 տեղակայանքների գործարկումներ՝ նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելու, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ամբողջականության չլինելու հիմնավորումներով  մերժվել են։