ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակիցներն իրազեկման հանդիպումներ իրականացրին Կոտայքի մարզում գործող ճամբարներում

21, Հուլիսի 2021

Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի և Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները՝ հրդեհատեխնիկական հետազոտություններին զուգահեռ, համատեղ իրազեկող, քարոզչական բնույթի հանդիպում անցկացրին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Արտավազ գյուղի տարածքում գործող «Հասմիկ», Մեղրաձոր համայնքի Փյունիկ գյուղում գործող «Լուսաբաց» և Հանքավանի  «Խոտոր ջուր»  ճամբարներում։  

Հանդիպմանը մասնակցեցին տարբեր տարիքային խմի ավելի քան 815 ճամբարական երեխա։

Տեսչական մարմնի աշխատակիցներն ինտերակտիվ մեթոդների միջոցով ճամբարների ղեկավարներին, ջոկատավարներին, սպասարկող անձնակազմին և ճամբարականներին ներկայացրին անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների կանխարգելման առանձնահատկությունների, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի դեպքում գործելակարգի, տարհանման ձևերի ու միջոցների, հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման եղանակների, հրդեհների առաջացման,  դրա տարածման վտանգից խուսափելու համար անհրաժեշտ հրատապ միջոցառումների անցկացման վերաբերյալ իրազեկող տեղեկատվություն։

Հանդիպմանը ՔՏՀԱՏՄ ներկայացուցիչները նաև  պատասխանեցին թեմայի վերաբերյալ ճամբարականներին հուզող բոլոր հարցերին։ 

Տեսչական մարմնի կողմից ճամբարականների շրջանում տեղեկատվական-քարոզչական բնույթի նման  հանդիպումներն առաջիկայում կլինեն շարունակական։