ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Տեսչական մարմինները շաբաթ օրը կրկին դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանումը

11, Հոկտեմբերի 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ շաբաթ օրը կրկին դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը: 

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները մշտադիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 165 տրանսպորտային միջոց։ Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված  25 խախտումների վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է նաև, որ 1 տրանսպորտային միջոցի վարորդ չի ունեցել վարորդսկան վկայական, որի արդյունքում տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Հավելենք, որ Տեսչական մարմինների վերահսկողական աշխատանքներն առաջիկա օրերին կշարունակվեն առավել խստացված գրաֆիկով: