ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի դեկտեմբերի 1-ի դիտակետում Երևանի Կենտրոն վարչական շրջանը և դրան հարակից տարածքն են եղել

01, Դեկտեմբերի 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  դեկտեմբերի 1-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը։ 

Հանրային տրանսպորտի կանգառի կետերում  ուսումնասիրվել է Կենտրոնով և դրան հարակից տարածքներով ուղևորափոխադրում կատարող 50 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 3 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Խախտումներից 2-ը վերաբերել է վարորդների կողմից դիմակ չկրելուն, 1-ը՝ տրանսպորտային միջոցում ախտահանիչ հեղուկի բացակայությանը։ 

Հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի։