ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքները շարունակել է Շենգավիթ վարչական շրջանում

02, Դեկտեմբերի 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ դեկտեմբերի 2-ին համատեղ դիտարկել է Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 40 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ հայտնաբերվել է գերբեռնված ուղևորափոխադրում կատարող  տրանսպորտային  միջոց և առանց դիմակի վարորդ։ Խախտումների հիմքով կազմվել է 3 վարչական արձանագրություն։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։