ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Վերահսկողական աշխատանքներ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում

06, Դեկտեմբերի 2021

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի   Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել են նշված վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 30 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնք վերաբերել են վարորդի կողմից դիմակ չկրելուն։

Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։