ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում իրականացված վերահսկողական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն

14, Հունվարի 2022

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները սույն թվականի հունվարի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Կենտրոն, Նոր-Նորք և Ավան, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր թվով 243 տրանսպորտային միջոցներում։

Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման ընդհանուր 24 դեպք։

Հայտնաբերված բոլոր խախտումների հիմքով կազվել են  վարչական արձանագրություններ։