ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ.

15, Նոյեմբերի 2019

ՀՀ Վարչապետի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության մասնագետները, ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ՝ ըստ անհրաժեշտության, ստուգումներ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնք մի շարք բնակավայրերում:

Համայնքում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ և տեղազննությամբ պարզվել է, որ սխալ է կազմված համայնքի հողային հաշվեկշիռը, որն էլ հետագայում դառնում է մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը:

Մասնավորապես՝ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Շինուհայր գյուղում, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերում առանց գործառնական նշանակության փոփոխության կառուցվել և գործում են խանութներ, հյուրանոցներ: Շինուհայր գյուղում համայնքի ղեկավարի որոշմամբ աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացիներին օտարվել 0.005հա, 0.0071հա, 0.005հա, 0.0595հա, 0.005հա, 0.005հա, 0.005հա մակերեսներով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասեր: Բոլոր հողամասերը վաճառվել են առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրմամբ:

Հալիձոր գյուղում, քաղաքացու սեփականությունը հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առանց գործառնական նշանակության փոփոխության կառուցվել և գործում է հյուրանոց, ռեստորան, հանգստի գոտի: Վերջինս ստուգման պահին գործում էր:

Տաթև գյուղում, քաղաքացու սեփականությունը հանդիսացող 0.3193հա գյուղատնտեսական նշանակության գյուղատնտեսական այլ հողամասում առանց նպատակային նշանակության փոփոխության կառուցվել է լիճ: Տաթև համայնքի ղեկավարի կողմից հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխելու վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել:

Տաթև գյուղում համայնքի ղեկավարի որոշմամբ աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացուն օտարվել է համայնքում սահմանված մեկ հողաբաժնի չափից՝ (1.2 հա) պակաս 0.2241հա, 0.075հա, 0.1հա, 0.171հա, 0.0078հա և 0.1138հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողամասեր: Կրկին վաճառվել են առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրմամբ:

Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում Կապան համայնքի ղեկավարի կողմից հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել: Վերոհիշյալ կետերում խախտվել են ՀՀ մի շարք օրենքների և կառավարության որոշումների պահանջներ:

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացված որոշմամբ, ՀՀ Սյունիքի մարզպետին միջնորդություն է ներկայացվել՝ նշված խախտումների համար համայնքի համապատասխան պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: