ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ Է․

29, Հունվարի 2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տարաբնույթ ոչ պարենային ապրանքների (կահույք, փայտանյութ, սոսինձ և այլն) ներմուծմամբ, առևտրով և վաճառքով զբաղվող թվով 13 խոշոր ընկերությունների  («ԴԵԿՈՐԱ–ԳՐՈՒՊ», «ՄԵԾ ԱՆԻՎ», «ԱՆԻՎՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ», «ՊՐԵՄԻՈՒՄ ՄԱՇԻՆԵՐԻ ԷՅ ԷՄ», «ԱՎՏՈՄԱՔՍ-ԱՐՊԱՆԻՎ», «ԳՐԱՆԴ ՊԵՏՐՈԼԻՈՒՄ», «ՖԼԵՇ ՄՈԹՈՐՍ», «ՇԻՆ ՄԱՐԿԵՏ-Մանուկյան եվ Որդիներ», «ԲԱՐՍԻՍ-Նոր Տուն» շինանյութի խանութների ցանց, «ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ-Իդեալ համակարգ» խանութների ցանց, «ԿՈՄՖՈՐՏ Ռ ԵՎ Վ» ՍՊ ընկերություններ, «ՍԵՄՈՒՐ ԸՆԴ ԿՈ» շինանյութի արտադրական ձեռնարկություն, ՏՈՐ ՍՊԸ-ՍԱՐԴ խանութների ցանց), որոնց գործունեությունը նախատեսում է հեշտ այրվող և հրդեհավտանգ նյութերի մեծաքանակ կուտակումներ և շրջանառություն, իրազեկող  ծանուցումներով հորդորել է մշտապես ուշադրության կենտրոնում պահել իրենց տնօրինության տակ գտնվող բոլոր օբյեկտների հրդեհային անվտանգության ապահովման գործընթացը։

Ընդ որում, ծանուցմամբ հստակ նշվել է, որ անհրաժեշտ է, առաջնահերթության կարգով ապահովել նշված օբյեկտներում հրդեհաշիջման սկզբնական միջոցների (կրակմարիչներ), հրդեհների ահազանգման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերի (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարման համակարգերի առկայությունը։

Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր օբյեկտում անհրաժեշտ է ունենալ նաև հրդեհային անվտանգության պատասխանատու պաշտոնատար անձ, հակառակ դեպքում հրդեհային անվտանգության համար պատասխանատվությունը կրում է տվյալ օբյեկտի ղեկավարը։

Իրազեկելով վերոհիշյալի մասին, Տեսչական մարմինը նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու հարցում։

Որոշները իրազեկվել են նաև այն մասին, որ իրենց ընկերությունները ներառված են Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ վարչապետի № 02//40252-2019  հանձնարարականով՝ ստուգման ենթակա օբյեկտների ցանկում։