ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Իրազեկում

03, Սեպտեմբերի 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինն իրազեկում է՝

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնների պահպանման նպատակով փոփոխություններ  և լրացումներ են կատարվել ՀՀ  առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի թիվ 17  և 2020 թ․ սեպտեմբերի 18-ի թիվ 24 հրամաններում, համաձայն որոնց՝

  •  Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
  • Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված աշխատողը ներկայացնում է տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատ:
  •  Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև կոնկրետ պատվաստանյութի համար սահմանված ժամանակամիջոցում ամբողջական պատվաստում չունեցող աշխատողը չի ներկայացնում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:
  •  Կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալից ավել ժամանակամիջոցի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բժշկական հակացուցում չունեցող աշխատողը ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

Բացառություններ.

Նշված պահանջները չեն վերաբերում ՝

  • ամբողջական պատվաստված,
  • մեկ դեղաչափ պատվաստված, 
  • փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
  • հղիներին։

Հիշեցում․

ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

Հավելենք, որ նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2021թ․թվականի հոկտեմբերի 1-ից։

Հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=155352&fbclid=IwAR0zetWmQGSd_oiQEUnGiovYefqTHOzcaPV5u4nDaCAkipImNpk6M-SivI4