ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 Մենյու

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է.

17, Հոկտեմբերի 2019

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են դարձել դեպքերը, երբ գազալցակայաններից լցավորվում են գազատար մեքենաներ, որոնք հետագայում շահագործվում են որպես շարժական գազալցակայաններ: ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, բնակչության, շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով զերծ մնալ նմանօրինակ լցակայաններից օգտվելուց:

Հայտնում ենք, որ նշված տեխնիկական պայմաններով գազալցակայանների մի մասը չի համապատասխանում «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, այն է՝ գազատար մեքենաները գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չեն անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն: Վերը նշված հանգամանքները նպաստում են լրջագույն վտանգների ստեղծմանը՝ իրենցից բխող բոլոր ծանր հետևանքներով:

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք խուսափել այն գազատար մեքենաներից լցավորում կատարելուց, որոնց վարորդների կողմից մինչև լցավորումը չի ներկայացվի տեխնիկական անվտանգության փորձաքննությունն անցած լինելու վերաբերյալ համապատասխան դրական եզրակացություն և թույլտվություն: