ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ | |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում քաղաքացիների ընդունելության կարգը | ![]() |
Հավելված
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական
և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի
29․12․2020թ․ N 9-Լ հրամանի
ԿԱՐԳ
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
1․ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անտանգության տեսչական մարմնում (այսուհետ` Տեսչական մարմին) քաղաքացիների ընդունելությունը կատարում են Տեսչական մարմնի ղեկավարը և նրա տեղակալները: Տեսչական մարմնի ղեկավարի փոխարեն քաղաքացիների ընդունելություն կարող են իրականացնել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները։
2․ Տեսչական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը։
3․ Հերթագրման համար քաղաքացին կարող է անձամբ ներկայանալ Տեսչական մարմնի ղեկավարի ընդունարան և խնդրի վերաբերյալ հանձնել գրավոր դիմում, որի մեջ պարտադիր նշվում են դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն, փոստային հասցեն, հեռախոսահամարը` նրա հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով: Քաղաքացիները կարող են դիմում ուղարկել նաև info@utfsib.gov.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (+374 60) 86 66 66 հեռախոսահամարին:
4․ Տեսչական մարմնի կողմից ընթացք են տրվում միայն Տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող խնդիրներով ընդունելություն կատարելու վերաբերյալ դիմումներին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի կարգավորումը՝պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
5․ Տեսչական մարմնում ընդունելության հերթագրման համար քաղաքացուն անհրաժեշտ են՝
· խնդրի վերաբերյալ ներկայացնել գրավոր (կամ էլեկտրոնային) դիմում,
· հանդիպմանը ներկայանալ անձնագրով, ընդունելության նշանակված օրը և ճիշտ ժամին։
6․ Եթե գրավոր դիմումում նշված հանգամանքների ուսումնասիրությունից պարզվում է, որ քաղաքացին ենթակա է ընդունելության, ապա վերջինս այդ մասին
տեղեկացվում է բանավոր՝ ըստ իր կողմից տրամադրված կոնտակտային տվյալների, իսկ եթե ենթակա չէ ընդունելության, ապա՝ գրավոր:
7․ Քաղաքացիների ընդունելության օրը և ժամը․
Տեսչական մարմնի ղեկավարի, տեղակալների մոտ քաղաքացիների ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ և չորրորդ շաբաթների հինգշաբթի օրերին՝ ժամը 16:00-ից 18:00-ն:
8․ Քաղաքացին չի ընդգրկվում ընդունելության ցուցակում, եթե
· բարձրացված խնդիրը տվյալ պահին գտնվում է դատարանի վարույթում կամ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ,
· բարձրացված խնդրի վերաբերյալ առկա է դիմումը մերժելու մասին օրինական ուժի մեջ մտած վարչական ակտ,
· քաղաքացին նույն խնդրով մասնակցել է Տեսչական մարմնում ընդունելության վերջին երեք ամսվա ընթացքում,
· բարձրացված խնդիրը Տեսչական մարմնի իրավասության շրջանակներից դուրս է: