Հարգելի՛ տնտեսավարողներ,
Վերջին ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարբերաբար ստանում է ահազանգեր և բողոքներ այն մասին, որ անհայտ ծագմամբ և կասկածելի գործունեություն ծավալող ԱՁ, ՍՊԸ և ՓԲԸ կարգավիճակ ունեցող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ, կիրառելով ապակողմնորոշիչ մեխանիզմներ, այցելում են հասարակական, արտադրական, առողջապահական և այլ նշանակության բազմաբնույթ օբյեկտներ և չունենալով հրդահային անվտանգության ոլորտում գործունեություն ծավալելու համապատասխան լիցենզիա՝ իրականացնում են ոչ իրավաչափ գործողություններ.
Մասնավորապես՝
▪️Պատասխանատու հիմնարկներից անհիմն կերպով պահանջում են գնել հրշեջ-տեխնիկական միջոցներ (մասնավորապես՝ կրակմարիչներ), իսկ առկա միջոցները ներկայացնում են հրդեհային անվտանգության նորմերով սահմանված չափանիշներին չհամապատասխանող,
▪️Տնտեսավարողներին հորդորում են ստորագրել և կնքել իրավական հիմքերից զուրկ, ոչ իրավաչափ պայմանագրեր կամ այլ փաստաթղթեր։
▪️Վերոնշյալ ապօրինի ծառայությունների կամ պարտադրված գույքի դիմաց պահանջում են չհիմնավորված ֆինանսական միջոցներ՝ շահարկելով պետական մարմնի կողմից տուգանքների կամ պատժամիջոցների կիրառման սպառնալիքը։
Հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել նմանատիպ խարդախություններին ու հոգեբանական ճնշումներին։
Տեսչական մարմինը հորդորում է նմանատիպ խնդրի բախվելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ համակարգի մարմիններին։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10