ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի, Հուշակերտ գյուղի, Երևան-Արմավիր մայրուղի հասցեում «Ն. Մուրադյան Ավագի» անհատ ձեռնարկատիրոջ և Երևանյան խճ., 5/1 հասցեում «Զենիթ Լցակայան» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայաններում և Լուկաշին գյուղի, Թամանյան փողոց 1 հասցեում «Ալվան» ՍՊԸ կողմից շահագործվող արտադրամասում։
Հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում նշված օբյեկտներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել տվյալ հասցեներում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների և արտադրամասի գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
Հարկ է նշել, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ 2 լցակայանները և արտադրամասը նաև կապարակնքվել են։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10