Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Տեսչական մարմնի, Համաշխարհային բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պետական տեղեկատվական համակարգերի թվային փոխակերպման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև փոխհամագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները։
Մասնավորապես քննարկվել են ժամանակակից թվային լուծումների ներդրման և դրանց կիրառման ապահովման միջոցով Տեսչական մարմնի ընթացիկ հաշվետվությունների թվայնացման ու հասանելիության բարձրացման, տվյալների բազաների թվայնացման ու արդիականացման, ինչպես նաև գործընկեր այլ պետական գերատեսչությունների տեղեկատվական համակարգերի հետ դրանց համադրելիության, փոխhամագործակցության և տվյալների ապահով փոխանակման հետ կապված մի շարք հարցեր։
Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ Տեսչական մարմնի թվային բարեփոխումների ծրագրի շրջանակներում նմանատիպ քննարկումներն ու միջազգային և ոլորտային գործընկերների հետ աշխատանքային հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ ապահովելու համար թվայնացման գործընթացի հետևողական իրականացումը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10