2025 թվականի ընթացքում Տեսչական մարմնին հանրության և տնտեսավարող սուբյեկտների կողմից հասցեագրվել էր ընդհանուր առմամբ 688 բողոք, որից 405-ը վերաբերում է քաղաքաշինության բնագավառին, 60-ը՝ տրանսպորտային անվտանգության, 75-ը՝ հրդեհային և տեխնիկական անվտագության, 137-ը՝ էներգետիկայի և էներգասպառման, իսկ 11-ը՝ հողի պահմանման և հողօգտագործման բնագավառներին։
Ստացված բողոքների ընդհանուր քանակի 51,3%-ը վերաբերում է Երևանում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին կամ գտնվող օբյեկտներին, բողոքների մնացած մասը ստացվել էր Տավուշի, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերից։
Բողոքների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ստացված բողոքներից 178-ը հիմնավոր չի եղել, 96-ը վերահասցեագրվել է, անհետևանք է թողնվել 3 բողոք, հնարավոր չի եղել լուծել 3-ը։
2025 թվականի ընթացքում հիմնավոր 309 բողոքից լուծում է ստացել 265-ը, որոնցից ուսումնասիրության փուլում է 143 բողոք, որից 78-ը վերաբերում է քաղաքաշինության, 5-ը՝ տրանսպորտի, 41-ը՝ հրդեհային և տեխնիկական անվտագության, 19-ը՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառներին։
2025 թվականին հանրությունից թեժ գծով ստացվել է 149 բողոք, որից 85-ը վերաբերում է քաղաքաշինության բնագավառին, 38-ը՝ տրանսպորտային անվտանգության, 18-ը՝ հրդեհային և տեխնիկական անվտագության, 7-ը՝ էներգետիկայի և էներգասպառման, իսկ 1-ը՝ հողի պահմանման և հողօգտագործման բնագավառներին։
2025 թվականի ընթացքում Տեսչական մարմնին Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից հասցեագրվել է ընդհանուր առմամբ 871 գրություն, որոնք ըստ բնագավառների բաշխված են հետևյալ կերպ.
✔️Տրանսպորտային անվտանգության ոլորտ՝ 166
✔️Էներգետիկայի ոլորտ՝41
✔️Քաղաքաշինության ոլորտ՝ 341
✔️Հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտ՝ 147
✔️Գեոդեզիայի և հողօգտագործման ոլորտ՝ 176
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10