2025 թվականին Տեսչական մարմնի կողմից կայացվել է 7047 որոշում: Նշանակվել է ընդհանուր առմամբ 2.010.640.000 դրամի չափով վարչական տուգանք։ 2025 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե է գանձվել 502.864.000 դրամ։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Հաշվետու ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 748 արձանագրություն, կայացվել է 1418 որոշում։ Նշանակվել է ընդհանուր առմամբ 602.325․000 դրամի չափով տուգանք։ Արձակվել են կարգադրագրեր 1095 ԱՎՕ-ների շահագործումը դադարեցնելու վերաբերյալ:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
2025 թվականի ընթացքում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում էներգետիկայի ոլորտի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կայացվել է 95 որոշում, նշանակվել է ընդհանուր առմամբ 52.825․000 ՀՀ դրամ տուգանք։ Արձանագրված խախտումները վերաբերում են նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքները առանց Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից տրված գործարկման եզրակացության գործող ցանցերին միացնելուն, ինչպես նաև՝ Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջները չկատարելուն։
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 4342 արձանագրություն։ Կազմված արձանագրությունների 80%-ը՝ 3474 հատ վերաբերում է բեռնափոխադրումների ոլորտում բացահայտված խախտումներին։
Հաշվետու տարվա ընթացքում կայացվել է 4586 որոշում, նշանակվել է ընդհանուր առմամբ 1.250.635․000 ՀՀ դրամ տուգանք։
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Հաշվետու ժամանակահատվածում 2025թ. իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 449 արձանագրություն, կայացվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ 938 որոշում։ Նշանակվել էր ընդհանուր առմամբ 93․940․000 ՀՀ դրամ տուգանք։ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
Հաշվետու ժամանակահատվածում կազմվել է 18 արձանագրություն՝ բացահայտված խախտումների վերաբերյալ, կայացվել է 10 որոշում, նշանակված տուգանքի չափը կազմում է 7.465.000 ՀՀ դրամ։
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆԵՐ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ
2025 թվականին Տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերի դեմ բերվել է ընդհանուր առմամբ 224 վերադաս բողոք։ Հաշվետու ժամանակահատվածում դատարան է մուտքագրվել 538 հայցադիմում։ Վարույթ է ընդունվել 476 հայցադիմում, 13-ի ընդունումը մերժվել է, 12 հայցադիմում վերադարձվել է, 37 գործ վարույթ ընդունելու ընթացիկ փուլում է։ Հայցադիմումները մեծամասամբ վերաբերում են Տեսչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտերի (որոշում, կարգադրագիր, ցուցում) վիճարկմանը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10