ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնը՝ առաջնահերթություն ունենալով հանրային անվտանգության մշակույթի ձևավորումն ու կանխարգելիչ գործառույթների իրականացման ռազմավարությունը, և առաջնորդվելով Տեսչական մարմնի 2026 թվականի տարեկան գործունեության ծրագրով նախատեսված կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների պլանով՝ 2026 թվականի մայիսի 18-ին իրականացրել է հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հերթական իրազեկման միջոցառումը։
Տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագետները՝ բաժնի պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ, աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի նորակառույց դպրոց, որտեղ հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված լայնածավալ իրազեկման աշխատանքներ են անցկացրել։
Այցելության ընթացքում իրականացրել են համալիր կանխարգելիչ և տեղեկատվական միջոցառումներ՝ հատուկ շեշտադրելով կրթական հաստատության սաների շրջանում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման և կիրառման կենսական անհրաժեշտությունը։ Նշենք, որ այս նախաձեռնության հիմնական նպատակն էր ոլորտային հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումն ու հնարավոր ռիսկերի և վտանգների նվազեցումը։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից ձեռնարկված քայլերը միտված են դպրոցի անձնակազմին և աշակերտներին ոչ միայն տեսական գիտելիքներով զինելուն, այլև հենց տեղում՝ գործնական կիրառությամբ, անվտանգության նորմերի պահպանման ու հրդեհային սկզբնական միջոցների օգտագործման հմտությունների ցուցադրմանը։
Հավելենք նաև, որ 2026 թվականի ՏՄ տարեկան գործունեության ծրագրի շրջանակներում նախատեսված այս միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ ապահովելով կրթական տարբեր հաստատություններում կրթական միջավայրում անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10